Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դանդաղ շտապեք, կապրենք՝ կտեսնենք». Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
HAw7dn6kidM

ՀՀԿ-ն այսօր նիստ է գումարել, որը շատ կարճ է տեւել։  Նիստից հետո ՀՀԿ խոսնակը պատասխանել է լրագրողների հարցերին։ Այսօր էլ նրանց հետաքրքրում էր,  թե արդյո՞ք    քննարկվել է ՀՀ վարչապետ  Կարեն Կարապետյանի` Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամակցելու հարցը: «Դանդաղ շտապեք, կապրենք՝ կտեսնենք»,- պատասխանել է Շարմազանովը: ՀՀԿ խոսնակը խոսել է նաև  զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում որպես փոխհատուցում քաղաքացիների աշխատավարձերից ամսական 1000-ական դրամ հավաքագրելու նախաձեռնության մասին: «Այն միտված է ՀՀ անվտանգության բարձրացմանը, համերաշխություն և պատասխանատվություն քարոզելուն, ազգ-բանակ կոնցեպտի զարգացմանը և ընկալմանը: Դա բարոյական, շատ կարևոր նախագիծ է, և այն բոլոր խնդիրները, որոնք կան, չպետք է կապել այս նախագծի հետ, թացը չորի հետ չպետք է խառնել»,-ասաց նա և նշեց, որ հիմնադրամի բոլոր գումարները պետք է ծախսվեն հնարավորինս թափանցիկ։

Մանրամասները՝ տեսանյութում։