Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղբավայրեր է տեղափոխվել ավելի քան 600 տոննա թափոն

Կարևոր լուրեր Հասարակություն
shabatoryak

Նոյեմբերի 12-ին Երևանում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակը մեկնարկել էր վաղ առավոտից:  Աշխատանքային եռուզեռ էր մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու համար նախապես տեղերում բաժանվել են համապատասխան գործիքներ՝ բահեր, փոցխեր, ձեռնոցներ, պոլիէթիլենային տոպրակներ և այլ պարագաներ: «Արևի քաղաք Երևանն» ավելի մաքուր տեսնելու նախաձեռնությունը համակել էր շատերին: Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներում, բակային տարածքներում, այգիներում ու պուրակներում իրականացվող շաբաթօրյակին միացել էին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատությունների, առողջապահական և այլ կազմակերպությունների աշխատակիցները, հասարակական կազմակերպությունների ու երիտասարդական կառույցների անդամներ, համատիրությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ բնակիչներ: Սանմաքրման ընթացքում հանրային օգտագործման տարածքները՝ բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հասարակական նշանակության կառույցների հարակից տարածքները մաքրվել և կոկիկ տեսք են ստացել: Երևանցիները միահամուռ կերպով նշել են, որ մեծ ոգևորությամբ ու սեփական քաղաքը բարեկարգելու պատասխանատվության զգացումով են մասնակցում շաբաթօրյակին`մաքրության գործում սեփական ներդրումն ունենալու գիտակցումով: Նոյեմբերի 12-ի համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցել է շուրջ 25 000 քաղաքացի: Աշխատանքներին ներգրավվել է 155 միավոր մեքենասարքավորում: Աղբավայրեր են տեղափոխվել ավելի քան 600 տոննա թափոն: Մայրաքաղաքում անցկացված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի ընթացքում վարչական բոլոր շրջանների տասնյակ տարածքներ ոչ միայն մաքրվել, այլև  համալրվել են նոր ծառերով: Ծառատունկի համար առանձնացվել են բացառապես ոռոգելի տարածքները, այդ թվում այգիներ և պուրակներ, անտառային գոտիներ, բակային տարածքներ: Ծառատեսակներն ընտրվել են հաշվի առնելով բնակլիմայական պայմաններն ու դրանց կպչողականությունը: Մայրաքաղաք Երևանն ավելի կանաչ տեսնելու և այդ նպատակով համաքաղաքային ծառատունկին մասնակցելու Երևանի քաղաքապետի կոչին վարչական բոլոր շրջաններում միացել են հազարավոր համաքաղաքացիներ: Ծառատունկին ակտիվորեն մասնակցել են ինչպես Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, Երևանի ավագանու անդամները, այնպես էլ պետական տարբեր կառույցներ, մայրաքաղաքի կրթամշակութային օջախներ ու առողջապահական հաստատություններ,  ինչպես նաև մասնավոր ընկերություններ ու հասարակական կազմակերպություններ, նաև տասնյակ կամավորներ: Մասնակիցները նշել են, որ կազմակերպված ծառատունկը կարևոր նշանակություն ունի մայրաքաղաքի համար և հնարավորության սահմաններում հետևողական կլինեն տնկված ծառերի խնամքին: Նշենք, որ ընդհանուր առմամբ աշնանային ծառատունկի ժամանակ վարչական շրջաններում տնկվել է շուրջ 20 հազար ծառ և թուփ: carat Երևանի քաղաքապետարան