Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեյրութում առանձնակի դաժանությամբ սպանություններ կատարած սիրիահայ եղբայրներ են ձերբակալվել. Հայ Ձայն

Կարևոր լուրեր Հասարակություն
ffe138e472254919665ef11f18799b79

Ջորջ և Միշել Դանիելյանները Միջին Արևելքի ամենավտանգավոր 10 մարդասպանների շարքում են դասվել: Այդ մասին հաղորում են լիբանանյան մի քանի աղբյուրներ: Նրանք սիրիահայ եղբայրներ են, որոնք երկար ժամանակ է, ապրում են Լիբանանում ու սարսափի մեջ են պահում Բեյրութի բնակչությանը: Tayyar.org-ի փոխանցմամբ, իրենց զոհերին ընտրելու և նրանց սպանությունն անում են առանձնակի դաժանությամբ ու սառնասրտությամբ: 2011-ի ապրիլից մինչև 2016-ի նոյեմբեր Բեյրութի մեջ տեղի է ունեցել 11 սպանություն, որին մասնակից են եղել սիրիահայ եղբայրները: Սպանվածների մեծ մասը տաքսիների վարորդներ են, ինչպես նաև մեկ կին ու լիբանանյան բանակի մեկ սպա: Նշվում է, որ սպանության բոլոր դեպքերը մեկը մյուսին նման են եղել. մթության մեջ 7,5 մմ տրամաչափի ատրճանակով կրակոց մարդու գլխի վրա, դիակը նետել ճանապարհին, մեքենան հրկիզել: Իսկ հանցագործությունը կազմակերպել են այնպես, որ թվա գողություն են կատարել: Աղբյուրը ներկայացնում է, որ Բեյրութի ոստիկանությունը օպերատիվ միջոցառումներ է իրականացրել, դիմել հատուկ գործողությունների, որպեսզի կարողանա բռնել հանցագործներին, բացահայտել նրանց հանցավոր արարքը: Այդ իսկ պատճառով ոստիկանության ծառայողները կերպարանափոխվել են որպես տաքսու վարորդներ, սակայն ապարդյուն: Ըստ աղբյուրի, նոյեմբերի 11 լույս 12-ի գիշերը Դանիելյան եղբայրների ոճրագործ արարքների ավարտն է եղել, և երբ ազգային անվտանգության ուժերի հետախուզական բաժինը կարողացել է ձերբակալել նրանց: Հարցաքննության ժամանակ Ջորջը  խոստովանել է, իր զոհերի թիվը, որոնք եղել են 10-ը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում