Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես կաշխատի հայկական լոբբին ԱՄՆ-ում՝ կախված է Հայաստանից (տեսանյութ)

Քաղաքականություն
tevan-poghosyan

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը խոսեց ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների և հայկական լոբբիի հնարավորությունների մասին։ ԱԺ պատգամավորի կարծիքով՝ Հիլարի  Քլինթոնը պարտվեց, որովհետև ամերիկացիները փոփոխություն էին ուզում. նույն կերպ էր նաև Բիլ Քլինթոնի հաղթանակը Բուշ ավագի նկատմամբ։ Իսկ Թրամփի ժամանակաշրջանում ինչպես կաշխատի հայկական լոբբին՝ կախված է Հայաստանից. «Եթե մեզ մոտ ստեղծում ենք հակադեմոկրատական իրավիճակ, ապա  ի՞նչ արգումենտ պիտի ունենան սփյուռքի գործիչները ամերիկացիների հետ աշխատելու համար»։ Պատգամավորի կարծիքով ոչ մի քաղաքական գործիչ չկա ԱՄՆ- ում, որ չգիտակցի՝ հայերի ցեղասպանություն եղել է. «Ոչ մի կոնգրեսմեն, սենատոր կամ նախագահ չի եղել, որ չգիտակցի՝ հայերի ցեղասպանություն եղել է, և հիմա չեն էլ թաքցնում, ասում են՝ հա, ժողովուրդ ջան, եղել է, բայց մեր երկրի շահերին հակասում է այդ տերմինը, Օբաման ամեն տեսակի ձևակերպումներ տվեց 8 տարվա մեջ, բացի ցեղասպանություն տերմինից»։