Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ալեքսանյանը հանդիպել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ

Սպորտ
aleks-heno

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հրավերով երեկ մեր թիմի ֆուտբոլիստներին հյուրընկալվել է 2016թ օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Արթուր Ալեքսանյանը հաջողություն է մաղթել մեր հավաքականին Չեռնոգորիայի հետ խաղում՝ հույս հայտնելով, որ ֆուտբոլիստներին կհաջողվի ուրախություն պարգեւել իրենց երկրպագուներին: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը իր հերթին նորանոր հաղթանակներ է բարեմաղթել մեր 14-րդ օլիմպիական չեմպիոնին եւ անվանական մարզաշապիկ է հանձնել նրան: