Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թրամփի պատճառով Կանադայի միգրացիոն ծառայություն դիմողների թիվը կտրուկ մեծացել է

Քաղաքականություն
canada

Կանադայի միգրացիոն ծառայության կայքի աշխատանքը կտրուկ վատացել է՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքի պատճառով։ Հենց սկսել է պարզ դառնալ, որ ընտրություններում հաղթում է Դոնալդ Թրամփը, կտրուկ շատացել է Կանադա բնակության մեկնելու համար դիմողների թիվը։ Ի դեպ, ամերիկացիների համար Կանադայի քաղաքացիություն ստանալը շատ բարդ է։ Լիբերալ տրամադրություններով համակված ամերիկացիներն ավելի վաղ հայտարարել էին, որ կհեռանան Կանադա, եթե հաղթի պահպանողական Թրամփը։ Հիշեցնենք Թրամփի դիրքորոշումը՝ միգրացիոն հարցերում. նա խոստացել է Մեքսիկայի սահմանին պատ կառուցել, որպեսզի կանխի անօրինական փախստականների մուտքը ԱՄՆ։ Ավելին՝ այստեղ