«Սասնա ծռերն» են փոխհատուցելու 200 միլիոն դրամ վնասը. եթե ապացուցվի նրանց մեղքը. tert.am
Եթե ապացուցվի, որ հուլիսի 17-31-ը ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հետևանքով հաշվարկված վնասի 200 միլիոնը պատճառվել է մեղադրական դատավճռով մեղավոր ճանաչված ամբաստանյալների կողմից, ապա վնասի հատուցման պարտականությունը կրելու են մեղադրական դատավճռով մեղավոր ճանաչված ամբաստանյալները՝դատական ակտերով հաստատված չափերով՝ անկախ ՀՀ կառավարության կողմից ՀՀ ոստիկանությանը տրամադրված փոխհատուցումների չափերից: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ի պատասխան գրավոր հարցման: Իսկ հարցն այն էր, թե քանի որ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը հայտնել էր, որ ՊՊԾ գնդի դեպքերի հետևանքով պետությանը հասցված 300 մլն դրամի վնասից 100 միլիոնը պետությունը կփոխհատուցի, ապա մնացած 200 միլիոնի վնասը ո՞վ է վճարելու: «Օրենքի համաձայն` քրեական դատավարությունում քաղաքացիական համապատասխան հայցի քննության շրջանակներում ենթակա են հատուցման բացառապես հանցագործության անմիջական պատճառված գույքային վնասը, վնասված կամ ոչնչացված (կորսված) գույքը վերականգնելու, գնելու ծախսերը, տուժողների բուժման կամ հուղարկավորության համար կատարված անհրաժեշտ ծախսերը: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում