Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

P.S. ռետրո. Դավիթ Վարդանյան. Ինչպես են փոշիանում ձայները (տեսանյութ)

Քաղաքականություն
davit-1

1998-ի ապրիլի 9-ի առավոտյան ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանը ներկա էր եղել նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության արարողությանն ու առանձնապես էմոցիոնալ զգացումներ չի ունեցել:  1998-ի նախագահի ընտրությունների առաջին փուլում Դավիթ Վարդանյանի կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանը հավաքեց 12 տոկոս ձայն: Մինչդեռ պարոն Վարդանյանը պնդում էր, որ ընդամենը մեկուկես տարի առաջ պարոն Մանուկյանի օգտին քվեարկել էր ավելի քան 60 տոկոսը: Ինչպե՞ս փոշիացան այս ձայները.  «Այստեղ Դեմիրճյանի ֆենոմենը կար։ 60 տոկոսը որ հավաքվել էր, դա միասնական թեկնածուի հավաքած ձայներն էր»: Դավիթ Վարդանյանը դժգոհ էր այն բանից, թե ինչպիսի ընտրություններով նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը: Նրա մրցակիցը Կարեն Դեմիրճյանն էր: Ակսպիսի ընտրություններն, ըստ նրա, փչացնում են մեր ժողովրդին:   1996-ին նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը կեղծված ընտրություններից հետո ժողովրդին դուրս բերեց փողոց եւ գրոհեց խորհրդարանի շենքը: Ինչու նա նույնը չարեց 1998-ի կեղծված ընտրություններից հետո՝ հեռուստադիտողներն են հարցնում. «96-ին մենք ստանձնել էինք այդ պատասխանատվությունը, ժողովուրդը ձայն էր տվել միասնական թեկնածուին եւ այդ միասնական թեկնածուն եւ իր շրջապատը այդ ձայնը իրացնելու համար պատասխանատվություն էր կրում: Այս անգամ ժողովուրդը ձայն տվեց մեծ մասամբ Դեմիրճյանին, եւ այդ պատասխանատվությունն ընկած էր Դեմիրճյանի վրա: 98 թվականին մենք մեր վրա այդպիսի պարտավորություն չէինք զգում»: Կարեն Դեմիրճյանը գերազանց գիտեր, թե ինչի տակ է մտնում, գիտեր, որ համակարգն իրեն թույլ չի տալու դառնալ Հայաստանի նախագահ։ 1998-ի ապրիլին Դավիթ Վարդանյանը տեսնում էր, որ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի աֆրիկյան հետամնաց երկիր դառնալու երազանքի ճանապարհով։   Հեռուստադիտողներն ուզում են հասկանալ՝ ոչ մի լավ բան չտեսնող ԱԺՄ-ն գուցե համագործակցի Ռոբերտ Քոչարյանի իշխանության հետ եւ դառնալ կառավարության անդամ։   Ընդամենը երկու տարի հետո այս մարդը Ռոբերտ Քոչարյանի կառավարությունում դարձավ պետական գույքի կառավարման նախարար: Հասարակության դեմոկրատացման ուղղությամբ այդ ընթացքում ոչ մի քայլ չարվեց: 2003-ին պարոն Վարդանյանը պաշտոնանկ արվեց նախարարի պաշտոնից եւ հեռացավ քաղաքականությունից: Այժմ նա դասախոսում է Երեւանի մանկավարժական համալսարանում: