A
A
Հայաստան – Չեռնոգորիա խաղը կվարի մեզ համար հաջողակ մրցավար
Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Չեռնոգորիա հանդիպումը կսպասարկի չեխ-սլովակյան մրցավարական խումբը: Ինչպես տեղեկացնում է չեռնոգորիական reprezentacija.me կայքը, խաղի գլխավոր մրցավար է նշանակվել չեխ Պավել Կրալովեցը: Նրան կօգնեն սլովակ Ռոման Սլիշկոն եւ չեխ Իվո Նադովժիկը: Չորրորդ պաշտոնյան է Միրոսլավ Զելինկան, որը նույնպես ներկայացնում է Չեխիան: Պավել Կրալովեցը ՈՒԵՖԱ-ի էլիտար մրցավարներից մեկն է: Նա այս տարի սպասարկել է Եվրո-2016-ի երկու հանդիպում: Ի դեպ, Պավել Կրալովեցը եղել է 2008թ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ղազախստան – Հայաստան խաղի գլխավոր մրցավարը, որն ավարտվել է մեր ֆուտբոլիստների հաղթանակով՝ 2:1: