A
A
Հարություն Հարությունյանը գնում է հանրային հեռուստաընկերություն
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, լրագրող, արձակագիր Հարություն Հարությունյանը կստանձնի Հանրային Հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների բաժնի կառավարումը: Այս մասին Հարություն Հարությունյանը հայտնում է իր ֆեյսբուքյան էջում։ Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կողմից նա ստացել է առաջարկ ու չի մերժել. «Ավելին, ընդունելով այն, ուզում եմ տեղեկացնել, որ «առաջին լրատվականը» (խնդրում եմ այլևս չշփոթել 1in.am-ի հետ) առաջիկայում կունենա նոր ղեկավար»: