A
A
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը վթարի է ենթարկվել (տեսանյութ) (տեսանյութ)
Արգենտինահայ մարզիկ Դավիթ Նալբանդյանը լուրջ վթարի է ենթարկվել ավտովազքի ժամանակ:
Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները, նախկին թենիսիստը ներկայումս մասնակցում է Արգենտինայի այս տարվա ռալիին: Հերթական մրցավազքի ժամանակ նա չի կարողացել կառավարել ավտոմեքենան եւ մեծ արագության տակ շրջվել է: Բարեբախտաբար, Դավիթ Նալբանդյանն ու նրա օգնականը լուրջ վնասվածքներ չեն ստացել, բայց ահա հանդիսականներին բավական վախեցրել են:
Նշենք, որ մեր հայրենակիցը 2013 թվականին մեծ թենիսին հրաժեշտ տալուց հետո սկսել է զբաղվել ավտոսպորտով:
#RallyArgentino ? Impactante vuelco de David #Nalbandian. Tanto él como Leo Suaya se encuentran bien. Vía @FNeyra10 ? pic.twitter.com/xVRSlNbvpa
— Conclusión (@ConclusionRos) November 6, 2016