Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նաիրիտ» գործարանի տնօրենը փոխվում է

Տնտեսություն
a2804836aff02d8693e5ed14165c350a

Մեր տեղեկություններով՝  «Նաիրիտ» գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը աշխատանքից ազատման դիմում է գրել եւ նրան այդ պաշտոնում փոխարինելու է խորհրդական Ռաֆայել Սանդոյանը: Նախկին տնօրենը իր այս քայլը պատճառաբանել է նրանով, որ չի կարողանում վճարել «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձերը: Այսօր, ըստ մեր տեղեկությունների, Ռուբեն Սաղաթելյանը  եւ Ռաֆայել Սանդոյանը Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում հանդիպել են  նախարար Աշոտ Մանուկյանի հետ: Նախարարության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ նախարարի աշխատանքային հանդիպումների մասին ոչինչ ասել չեն կարող, իսկ ինչ վերաբերում է նոր տնօրենի նշանակմանը, ապա դա նախարարության իրավասությունը չէ, այլ գործարանի տնօրենների խորհրդի: «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցների համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանին զարմացնում է, որ 40 տարվա մասնագետին կարող են աշխատանքից ազատել եւ տնօրենի պաշտոնում նշանակել խորհրդականի:  Նրա խոսքերով՝ մեկ ամսվա ընթացքում նոր ներդրողը պետք է ներկայացնի իր առաջարկը եւ ոչ մասնագետը ինչպես կարող է այն քննարկել: Կարինե Շահվերդյանի խոսքերով՝ տնօրենին կարող էին փոխարինել նրա տեղակալները: