Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականի մրցակիցը մարզվել է 14 ֆուտբոլիստով

Կարևոր լուրեր Պաշտոնական
sport-hajastan-montenegro

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը 2018թ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում՝ Չեռնոգորիայի ընտրանին, նույնպես սկսել է պատրաստվել Երեւանում կայանալիք հանդիպմանը: Ինչպես տեղեկացնում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հավաքականի առաջին մարզմանը մասնակցել են հրավիրված 28 ֆուտբոլիստներից միայն 14-ը: Չեռնոգորիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբիշա Տումբակովիչը, խոսելով առաջիկա հանդիպման մասին, նշել է, որ իր թիմը ընդգծված ֆավորիտ չէ այդ խաղում: «Մեզ շատ լարված հանդիպում է սպասվում: Մրցակիցը վերջերս փոխել է մարզչին, որը կաշխատի ամեն ինչ անել զրո կետից շարժվելու համար: Մենք պետք է շատ էներգիա ծախսենք, մինչեւ վերջ պայքարենք, համբերատար լինենք, որպեսզի հասնենք մեր նպատակին», - մեկնաբանել է փորձառու մասնագետը: Հիշեցնենք, որ Հայաստան – Չեռնոգորիա խաղը տեղի կունենա նոյեմբերի 11-ին, «Հանրապետական» մարզադաշտում: Դա մեր հավաքականի այս տարվա վերջին խաղն է: