A
A
Սահակաշվիլին հրաժարական է ներկայացրել (տեսանյութ)
Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է իր հրաժարականի մասին։ Այս մասին նա հայտարարել է քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսում, որ հեռարձակել է ուկրաինական «112» ՀԸ-ն։ Նա հայտնել է, որ հրաժարականի պատճառն այն է, որ տեղի իշխանությունները ցանկություն չունեն պայքարել կոռուպցիայի դեմ։ Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրեն խանգարելու մասին Սահակաշվիլին հայտարարել էր դեռ 1 շաբաթ առաջ՝ «Մեծ եթեր»-ի ժամանակ, որը ներկայացնում ենք ստորև։