Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուրարտուն» կրկին ձախողվեց Երեւանում

Սպորտ
bazketbol

Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը կրկին անհաջողության մատնվեց Ռուսաստանի բասկետբոլի տղամարդկանց Սուպերլիգայի 1-ին խմբում: Այսօր կայացած 6-րդ տուրի խաղում մեր բասկետբոլիստները սեփական խաղահրապարակում հյուրընկալեցին Իրկուտսկի «Իրկուտ» թիմին: Առաջին խաղակեսում «Ուրարտուն» լուրջ դիմադրություն ցույց տվեց մրցաշարի առաջատարին եւ զիջեց ընդամենը երկու միավոր՝ 20:22: Ավաղ, հաջորդ երեք 10 րոպեներում մեր բասկետբոլիստները չկարողացան բեկում մտցնել խաղի մեև եւ ի վերջո զիջեցին 63:79 հաշվով: Այդպիսով, «Ուրարտուն» կրեց 6-րդ անընդմեջ պարտությունը եւ շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: Հաջորդ խաղը մեր թիմը կանցկացնի նոյեմբերի 10-ին: Այդ օրը «Ուրարտուն» իր հարկի տակ կընդունի խմբի 2-րդ թիմին՝ «Նովոսիբիրսկին»