Հայաստանի հավաքականի առաջին մարզումն առանց Հենրիխ Մխիթարյանի
Նոյեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա աշխարհի 2018թ առաջնության ընտրական փուլի Հայաստան - Չեռնոգորիա հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, նախապատրաստվելով այդ հանդիպմանը, մեր ընտրանին այսօր սկսեց ուսումնամարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր տեղի ունեցած անդրանիկ մարզմանը մասնակցել են հետեւյալ ֆուտբոլիստները. Դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան, Անատոլի Այվազով, Գրիգոր Մելիքսեթյան: Պաշտպաններ՝ Լեւոն Հայրապետյան, Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Արտակ Եդիգարյան, Կամո Հովհաննիսյան, Արթուր Քարտաշյան, Սերոբ Գրիգորյան: Կիսապաշտպաններ՝ Մարկոս Պիզելլի, Գոռ Մալաքյան, Էդգար Մալաքյան, Արտակ Գրիգորյան, Կարեն Մուրադյան, Դավիթ Հակոբյան: Հարձակվողներ՝ Արթուր Սարկիսով, Վարդան Պողոսյան: Թիմ հրավիրված Գեղամ Կադիմյանը չի մասնակցել մարզմանը, քանի որ նոր է ժամանել Երեւան: Ռուսլան Կորյանը հավաքականին կմիանա այսօր երեկոյան, Դավիթ Մանոյանը, Տարոն Ոսկանյանը եւ Հենրիխ Մխիթարյանը՝ նոյեմբերի 7-ին, իսկ Գուորգ Ղազարյանը՝ նոյեմբերի 8-ին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի կողմից հրավերք ստացած ֆուտբոլիստներից Պետրոս Ավետիսյանը չի միանա թիմին վնասվածքի պատճառով: