Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները հանգցրին անոնիմուսների ջահերը. երթը՝ ուղիղ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
anonimus1

19:40 Երթի մասնակիցները հասան Ազատության հրապարակ: Շահեն Հարությունյանը բացատրեց, թե ինչո՞ւ իրենք օդապարիկներ բաց թողեցին երկինք. «Ազատություն, հավասարություն, եղբայրություն, սեր, հարգանք, հայրենք. սրանք բոլորը երկնային արժեքներ են եւ ամեն մի օդապարիկում մենք դրեցինք դրանցից յուրաքանչյուրը ու ուղարկեցինք երկինք»: Հանրահավաք-երթը ավարտվեց Ազատության հրապարակում՝ «ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով: 19.00 Հասնելով Հանրապետության Հրապարակ՝ երթի մասնակիցները ակցիա կազմակերպեցին: Նրանք դեպի երկինք բաց թողեցին ջահեր, իսկ թե ինչ խորհուրդ ուներ այդ, կասեն երթի վերջում: 18.40 Երթը քիչ առաջ հասավ ԱԱԾ շենքի մոտ:Այստեղ Դավիթ Սանասարյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Այս փտած շենքում ծառայում են մարդիկ, որոնք ուրախանում են, որ ծառայում են ռուսական հատուկ ծառայություններին: Բայց այդպես չի կարող լինել: Այս շենքը շուտով դառնալու է կամ մարդու իրավունքների թանգարան, կամ քանդվելու է ու այլ շենք է կառուցվելու, որ ծառայի մարդկանց»:   17. 55. Ոստիկանները երթի մասնակիցների համաձայնությամբ կրակմարիչներով հանգցրին ջահերը։ Երթի ընթացքում Շահեն Հարությունյանը հիշեցրեց, որ երթը խաղաղ է. «Տեղեկություն կա, որ երթի մասնակիցներից մեկի մոտ կա էլեկտրաշոկ, եթե ինչ-որ մեկը փորձի դա օգտագործել, ուրեմն նա ոստիկանների կողմից ներդրված է»: krak 17.50. Հանրահավաքը սկսեց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:  Նրանից հետո, Շանթ Հարությունյանի հետ բանտարկված Ալեք Պողոսյանի որդիները կարդացին իրենց հոր նամակը բանտից: Անոնիմուսների երթը սկսելուց առաջ Շահեն Հարությունյանը կոչ արեց սադրիչներից զգույշ մնալ. «Այ հենա, ես արդեն տեսնում եմ ոստիկանների՝քաղաքացիական հագուստով: Ես իրենց բարեւել եմ ու ասում եմ՝ ձեզ տղավարի կպահեք»: Երթի մասնակիցները վանկարկում են «Ազատ, անկախ Հայաստան»։ anonim 17. 00. «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, քաղաքական հայացքների համար դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը եւ մի շարք այլ քաղբանտարկյալների երեխաներ Ազատության հրապարակում անցկացնում են հանրահավաք-երթ՝ Գայ ֆոքսի դիմակներով: Հոր կալանավորումից հետո Շահեն Հարությունյանն արդեն 4-րդ տարին կազմակերպում է Անոնիմուսների երթը՝ պահանջելով ազատություն քաղբանտարկյալներին: Anonymous holds a rally on Freedom Square in Yerevan, Armenia Anonymous holds a rally on Freedom Square in Yerevan, Armenia Anonymous holds a rally on Freedom Square in Yerevan, Armenia Anonymous holds a rally on Freedom Square in Yerevan, Armenia https://youtu.be/SQmC-9A0F30