Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Մ. Մարտիրոսյանը նվաճեց բարձրագույն խմբի ուղեգիր

Սպորտ
sport

Շախմատի միջազգային վարպետ Հայկ Մ. Մարտիրոսյանը գալիք տարի հանդես կգա Հայաստանի բարձրագույն խմբում: Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվող 1-ին խմբի մրցաշարում արդեն կայացել է 9 տուր: Հայկ Մ. Մարտիրոսյանը իր հերթական խաղում հաղթեց ՖԻԴԵ-ի վարպետ Արամ Հակոբյանին եւ վաստակեց 9 միավոր: Այդպիսով, 16-ամյա շախմատիստը ժամանակից շուտ առաջինը նվաճեց Հայաստանի շախմատի բարձրագույն խմբի ուղեգիր, քանի որ անկախ վերջին երկու տուրերի արդյունքներից, նա տեղ կզբաղեցնի առաջին եռյակում: Հայաստանի շախմատի ուժեղագույն խմբին շատ մոտ է գտնվում նաեւ միջազգային վարպետ Տիգրան Կ. Հարությունյանը, որն ունի 8 միավոր: Երրորդ տեղի համար պայքար է  մղում 4 հոգի: Առավել լավ հնարավորություն ունի միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանը, որը վաստակել է 7 միավոր եւ առայժմ պահպանում է կես բալի առավելությունն իրեն հետապնդող Արման Միքայելյանի նկատմամբ: Այսօր տեղի կունենա նախավերջին՝ 12-րդ տուրը: Հատկապես սկզբունքային նշանակություն ունի Տիգրան Կ. Հարությունյան - Մանուել Պետրոսյան պարտիան: