Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» վստահությամբ հաղթեց «Արարատին»

Սպորտ
sport-shirak

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում այսօր կայացել է 13-րդ տուրի առաջին հանդիպումը: Մրցաշարի ընդգծված առաջատար Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունեց ետնապահ Երեւանի «Արարատին»: Դաշտի տերերը յուրաքանչյուր խաղակեսում մեկական գոլ խփեցին եւ վստահ հաղթանակ տարան՝ 2:0: «Շիրակը» վաստակեց 27 միավոր եւ էլ ավելի ամրապնդեց դիրքերը առաջին հորիզոնականում: Երկրորդ տեղում ընթացող «Փյունիկն» արդեն ետ է մնում 6 բալով: Վաղը կկայանան տուրի մյուս երկու հանդիպումները: Հանրապետության չեմպիոն «Ալաշկերտը» իր հարկի տակ կընդունի «Բանանցին», իսկ «Փյունիկը»՝ «Գանձասար-Կապանին»: