Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սանկտպետերբուրգցի ուսուցիչներն ու դպրոցականները արձակուրդն անցկացնում են Երևանում

Կարևոր լուրեր Հասարակություն
unnamed-11-1

ՌԴ Սանկտ Պետերբուրգի համար 80 միջնակարգ դպրոցի ուսուցչական ու աշակերտական խումբը դպրոցի տնօրեն Յուրի  Կոզիրովի  գլխավորությամբ հյուրընկալվել է մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում: Նրանք իրենց աշնանային արձակուրդը որոշել են անցկացնել Երևանում ու ՀՀ մարզերում, ծանոթանալ մեր երկրին ու պատմամշակութային ժառանգությանը: Ճանաչողական այցի սկզբում ռուս հյուրերն Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ  այցելել են  Ծիծեռնակաբերդ, ուր ծաղիկներ են խոնարհել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին, եղել են  Հայոց ցեղասպանության թանգարանում: ՌԴ հյուսիսային մայրաքաղաքից ժամանած մանկավարժներն ու դպրոցականները ծաղիկներ են խոնարհել նաև «Պաշարված Լենինգրադի երեխաներին»  հուշարձանին: Երևանում անցկացվող օրերի ընթացքում հյուրերին բավական հագեցած ճանաչողական ու մշակութային ծրագիր է սպասվում: Երևանի քաղաքապետարան