A
A
Թենիսիստուհիները կօգնեն բռնությունից տուժած ընտանիքներին
Ամերիկացի թենիսիստուհիներ Սերենա եւ Վինուս Ուիլյամս քույրերն իրենց հայրենի քաղաք Կոմպտոնում կբացեն բռնություններից տուժած ընտանիքների օգնության կենտրոն: Կազմակերպությունը կկրի The Yetunde Price Resource Center անվանումը, քանի որ այն նվիրված է իրենց ավագ քրոջ՝ Յետունդա Պրայսի հիշատակին: Նշենք, որ 2003 թվականին Սերենա եւ Վինուս Ուիլյամսի 31-ամյա քույրը զոհվել է Լոս Անջելեսում տեղի ունեցած հրաձգության ժամանակ: Յետունդա Պրայսը, որը կրել է մորական ազգանունը, եղել է Սերենա Ուիլյամսի անձնական բժիշկը բոլոր մրցաշարերում: