Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մելքումյանը առաջատարների խմբում է

Սպորտ
sport-chess

Գերմանական Բադ Վիզե քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում հաջող է հանդես գալիս Հայաստանի տղամարկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը: Մեր շախմատիստը 6-րդ տուրում սպիտակներով հաղթեց խորվաթ Անտե Սարիչին: Նա այժմ 5,5 միավորով բաժանում է 1-5-րդ տեղերը: Նույնպիսի արդյունք ունեն նաեւ Գերմանիան ներկայացնող Լիվիու-Դիտեր Նիսիպիանուն, Ալեքսանդր Գրաֆը, հնդիկ գրոսմայստեր Գոպալը եւ բելառուս շախմատիստ Անդրեյ Ժիգալկոն: Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր: Հաջորդ, 7-րդ մրցափուլում, Հրանտ Մելքումյանը կմրցի իր գլխավոր մրցակիցներից մեկի հետ: