Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանի վերադարձը կայացավ Թուրքիայում

Սպորտ
a1mxitaryan

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 54 օր անց կրկին խաղաց իր թիմի կազմում:   Մեր ֆուտբոլիստն այսօր մասնակցեց Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Ֆեներբախչե» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը: Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Հենրիխ Մխիթարյանին խաղադաշտ մտցրեց 61-րդ րոպեին, երբ հաշիվն արդեն 2:0 էր՝ հօգուտ դաշտի տերերին:   «Մանչեսթեր Յունայթեդը» մեր ֆուտբոլիստի մուտքից հետո չնայած տիրեց նախաձեռնությանը, սակայն չկարողացավ խույս տալ պարտությունից: Հանդիպման 89-րդ րոպեին հյուրերի ավագ Ուեյն Ռունին հեռահար հարվածով ընդամենը կրճատեց հաշվի տարբերությունը՝ 1:2:   Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում վերջին անգամ խաղացել էր սեպտեմբերի 10-ին, Անգլիայի առաջնության «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպմանը: Դրանից հետո պորտուգալացի մասնագետը երկար ժամանակ նրան չէր ընդգրկում անգամ պահեստայինների մեջ: