Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՏՄ-ն օգուտ է գյուղատնտեսությանը

Քաղաքականություն
melkumyan

ԱԺ-ում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկմանը Եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, հարց ուղղելով Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանին, հետաքրքրվեց, թե որքան սիրիահայ կա ՀՀ-ում ու քանիսն են հետո հեռացել. «Նաեւ ուզում եմ հստակ, թվային տեսքով ասեք՝ ի՞նչ օգուտներ ու վնասներ ենք կրել ԵՏՄ անդամ դառնալով, ու վեկտորն ո՞ւր է տանում»: Փոխնախարար Կարեն Նազարյանը նշեց, որ ՀՀ-ում սիրիահայերի ընդհանուր թիվը քսան հազար է, թեեւ երեք հազարը ՀՀ-ն որպես տրանզիտ են դիտարկում. «Ինչ վերաբերում է ԵՏՄ ստացած օգուտներին, ապա գյուղատնտեսության բնագավառում դրական տեղաշարժեր կան, հատկապես արտահանման շուկայում: Իսկ քաղաքական առումով ԵՄ հետ շարունակվող երկխոսությունը հնարավորություն կտա բարեփոխումներն ավելի իրատեսական դարձնել»: Ինչ վերաբերում է Վիզաների կենտրոնին, ապա պարոն Մելքումյանը ծայրահեղ մոտեցում ուներ՝ այն պետք է փակել, քանի որ եթե  ծառայություն է մատուցում, ապա այն միայն որակյալ պետք է լինի»: