Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարբարոսությունը  շարունակվում է «Հաղթանակ» զբոսայգու անտառում

Հասարակություն
antar

Երևանցիներս շատ  լավ ենք հիշում   թե՛   Հաղթանակ զբոսայգու, թե՛  դիմացի    տարածքի անտառները, որոնք բարբարոսաբար վերացվում են  այնպես, ինչպես ՙ՚Հաղթանակ՚՚  զբոսայգու  անտառը, որտեղ, հակառակ  քաղաքացիների բողոքների, կառուցվեց  հյուրանոց: Վերացավ  իշխանության  մեջ  աշխատող տարբեր  չինովնիկների  կողմից մեր քաղաքը չսիրելու,  բնապահպանության  վերաբերյալ  տարրական գիտելիքներ չունենալու ու  ագահության արդյունքում: Ու  ցավալիորեն ոչինչ չենք կարողանում անել: Հարգելի պարոն Մարգարյան Հաղթանակ զբոսայգու  դիմացի  մայթի   պարսպի  ետևում  կա   պարսպապատված   մի հսկա շինհրապարակ, որտեղ աշխատում է ծանր շինտեխնիկա: Խնդրում եմ  պարզաբանել, թե   ե՞րբ   և ո՞ւմ  կողմից  է   այդ  տարածքը   հատկացվել  և  ո՞ւմ, ի՞նչ  է կառուցվում այդ տարածքում, ո՞ւմ  կողմից : Խնդրում եմ  տրամադրել  այդ  տարածքի  հատկացման,  շինթույլտվության  նախագծի մասին որոշման       վերաբերյալ  փաստաթղթերի  պատճեները: Կից ներկայացնում եմ տարածքի լուսանկարը: Անահիտ Բախշյան