Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայում մասսայական ընդհարում է տեղի ունեցել ֆուտբոլասերների միջեւ (տեսանյութ)

Սպորտ
sport-turkia

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում թուրքական «Բեշիկթաշի» եւ իտալական «Նապոլիի» միջեւ կայացած հանդիպումը չնայած անցել է առանց որեւէ միջադեպի, սակայն թիմերի երկրպագուների միջեւ, այնուամենայնիվ, լուրջ ընդհարում է տեղի ունեցել: Ստամբուլի մետրոներից մեկում իտալացի երկրպագուները ենթարկվել են հարձակման, որի արդյունքում դանակի հարվածներ եւ լուրջ վնասվածքներ է ստացել նրանցից մեկը: Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, իտալացի երկրպագուի կյանքին այժմ վտանգ չի սպառնում: Տեսանյութից պարզ երեւում է, որ ֆաների ընդհարման պատճառով տուժել են նաեւ հասարակ քաղաքացիները: