Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բյուջեից աջակցություն՝ մինչեւ 24 տարեկան գործազուրկ կանանց

Քաղաքականություն
soc

ԱԺ Ֆինանսավարկային եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ֆինանսների առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն այսօր ներկայացրեց 2017 թվականի պետական բյուջեի հատկացումները սոցիալական պաշտպանության ոլորտին: 2017թ-ին ոցիալական պաշտպանության ոլորտին կհատկացվի 409 մլրդ դրամ, կենսաթոշակներին եւ թոշակներին կհատկացվի 248 միլիարդ 4 միլիոն դրամ, նպաստների համար նախատեսվում է տրամադրել 79 միլիարդ դրամ. ընդհանուր նպաստառուների թիվը 225 300 է: 2017 թվականին երեխա ունեցող մինչեւ 24 տարեկան գործազուրկ կանանց աջակցության ծրագիր է լինելու, վերջիններիս տրվելու է մասնագիտացում ունենալու հնարավորություն, բնակարանների կարիքներ ունեցող առանձին անձանց՝ բնակարանի ապահովման աջակցման առանձին ծրագիր: Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանն անդրադարձավ գազի ու էլեկտրաէներգիայի սակագնին՝ տեղեկացնելով, որոշակի վերլուծություններ են իրականացվում, ու առաջիկայում կառավարությունն իր ամբողջական մոտեցումները կներկայացնի, իսկ շեշտադրումը սոցիալապես անապահով ընտանիքների մասով է արվելու։