Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Հարությունյանը արծաթե մեդալով կվերադառնա Իրանից

Սպորտ
sport-chess-iran-1

Գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց Իրանում ավարտված «Paytakht Cup» շախմատային միջազգային մրցաշարում: Մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ Հոմայուն Տուֆիգիի հետ բաժանեց 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող հռչակվեց իրանցի գրոսմայստերը: Նշենք, որ սույն մրցաշարն անցկացվեց առաջին անգամ, որին մասնակցեցին 11 երկրների 69 շախմատիստ, այդ թվում 15 գրոսմայստեր: