Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆաները կպահանջեն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը

Սպորտ
sport-fanat-1.11.

«Նոյեմբերի 11-ին, «Հանրապետական» մարզադաշտում մեր միակ պահանջ սա է լինելու: Ֆուտբոլ ենք ուզում. Հեռացիր», - Հայաստանի ֆուտբոլի ֆաներն այսպիսի հայտարարություն են տեղադրել իրենց սոցիալական հարթակում: Ըստ տեղադրված լուսանկարի կարելի է ենթադրել, որ նրանք պատրաստվում են պահանջել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ մեր ֆուտբոլային ֆաները նման ակցիա են պատրաստում: Անցած տարի, Ալբանիայի հավաքականից կրած խայտառակ պարտությունից հետո Հայկական առաջին ճակատ ֆան ակումբը մի քանի օր բողոքի ակցիաներ էր անցկացնում՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը: Այն ժամանակ դրանք որեւէ արդյունք չտվեցին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը անցկացնելու է աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական հերթական հանդիպումը եւ Երեւանում հյուրընկալելու է Չեռնոգորիայի ազգային թիմին: