Հեծանիվով երթևեկող փոխնախարարը կունենա ծառայողական մեքենա (տեսանյութ)
Կառավարության հատկացումների զեկույցի ժամանակ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց. «Մի փոխնախարար ունենք, որ հեծանիվով էր գնում-գալիս աշխատանքի, նրան եւս մեքենա՞ կտրամադրվի»: Դավիթ Հարությունյանը նշեց, որ փոխնախարարն ունի սպասարկող մեքենա. «Մենք չենք կարող շռայլություն թույլ տալ, որ հեծանիվով գնան-գան փոխնախարարները»: ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Դավիթ Հարությունյանին հարց ուղղելով, հետաքրրքվեց. «Ես դեռ նախորդ վարչապետի ժամանակ բարձրացրել էի փոխմարզպետների հաստիքների վերացման մասին հարցը: Դա ուռճացված ծախսերի մեջ է: Հիմա նույն առաջարկով նոր վարչապետին եմ դիմել: Արդյոք հիմա նման կրճատումներ սպասվո՞ւմ են: Եթե այո, ապա ո՞ր մարզերում»: Դավիթ Հարությունյանը նշեց, որ պատգամավորի գրության հիման վրա վարչապետը հանձարարական տվել է մարզպետներին, թե քանի փոխմարզպետ կա. «Պատասխանը ստանալուց հետո վարչապետը կընդունի որոշում»: Ստորև՝ Դավիթ Հարությունյանի ելույթը և Հովհաննես Մարգարյանի հարցը