Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀԻԱՑՐԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ

Մշակույթ

Հանրապետության հրապարակում դեռ չեն վերացվել երկու օր առաջվա «Ազնավուր եւ ընկերներ» համերգի «հետքերը»: Դեռեւս շարունակվում է տեխնիկայի ապամոնտաժումը` անցորդներին հիշեցնելով, թե ինչ աննախադեպ համերգ էր Երեւանում:

Նրանք, ովքեր ներկա գտնվեցին այդ համերգին, երբեք չեն մոռանա ապրած զգացողությունը, Հրապարակի տրամադրությունը, իսկ Շարլ Ազնավուրի ձայնը ժամանակ առ ժամանակ արձագանք կտա նրանց ականջներում:

Թեեւ Հրապարակ եկածների մի մասը հիասթափվել էր, քանի որ համերգի հնչողությունն այքան ուժգին չէր, ինչպես խոստացել էին կազմակերպիչները: Հանրապետության հրապարակի որոշ անկյուններում անգամ այնպես ցածր էր լսվում ձայնը, որ շատերը հեռացան` գերադասելով տանը հեռուստացույցով դիտել Շարլ Ազնավուրին եւ նրա ընկերներին:

Բոլոր դեպքերում, ոչ ոք չի կարող ժխտել, որ Հանրապետության հրապարակում տեղի ունեցածը աննախադեպ էր եւ սա այն եզակի հնարավորություններից, երբ Ազնավուրի երկրպագուները կարող էին լսել շանսոնեի կենդանի ձայնը եւ այդ պահը կորցնել չէր կարելի: