Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևանա լճում ձկնորսներ են կորել

Կարևոր լուրեր Հասարակություն
Sevan01

Հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել։ Որոնողական աշխանտանքների համար անհրաժեշտ է Ջրափրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը: Պարզվել է, որ կորել են Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա.-ը և Ա. Կ.-ը։ Ժամը 19.18-ի դրությամբ մթության, եղանակային անբարենպաստ պայմանների և ալեկոծության պատժառով դադարեցվել են որոնողական աշխատանքները, որոնք կվերսկսվեն վաղ առավոտյան: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ԱԻՆ