Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Անդրիաս Ղուկասյանին կալանքի տակ պահելն անձնական վենդետայի խնդիր է»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Martirosyan

Իրավական հարթության մեջ ամբողջությամբ անհասկանալի է Անդրիաս Ղուկասյանին անազատության մեջ պահելը, ուստի մնում է ոչ իրավականը՝ անձնականը կամ քաղաքականը։ «Ա1+»-ին հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, խոսելով «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակման հայցի մերժմանը՝ նշեց, որ  ցանկացած պարագայում, քաղաքական գործչին անազատության մեջ պահելը քաղաքական հետապնդում է: «Ակնհայտ է, որ Անդրիասի նկատմամբ քաղաքական հետապնդումը կալանքի տեսքով շարունակվում է։ Մեր նկատմամբ շարունակվում է, որովհետեւ քրեական գործը ընթացքի մեջ է, իսկ Անդրիասի նկատմամբ շարունակվում է, որովհետեւ նա դեռ կալանքի մեջ է»,-ասաց նա: «Ես կարծում եմ, որ սա անձնական վենդետայի խնդիր է: Իշխանությունները այդ դաշտում խիստ նեղացվածություն ունեն եւ այդ առումով փորձում են վենդետային շրջանակում հետաձգել Անդրիաս Ղուկասյանի ազատ արձակումը։ Ես եւ Դավիթ Սանասարյանն ազատության մեջ ենք, որեւէ ոստիկանի նկատմամբ ոչ մի բռնություն չենք կիրառել,  ոչ էլ խոչընդոտում ենք քննության իրականացմանը»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը։