Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանին ընտրել են Նազարբաևն ու Լուկաշենկոն» (տեսանյութ)

Քաղաքականություն
hayeli-1

«Սահմանադրության փոփոխությունը կապված է ԵՏՄ-ին անդամակցելու հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: «Պետք է լինի ֆիկտիվ նախագահ, ֆիկտիվ պետություն, ֆիկտիվ սահմանադրություն: Սահմանադրության փոփոխության իրական նպատակը դա էր: Հայաստանն այլևս չի ունենալու ընտրված պաշտոնյա»,- ասաց նա: Ըստ Ազատ Արշակյանի՝ մեր երկրում որոշումներ են կայացնում Եվրասիական միության լիդերները. «Նազարբաևն ու Լուկաշենկոն Հայաստանում իրենց գործընկեր են ընտրել՝ ի դեմս Սերժ Սարգսյանի: Մեզ չեն էլ հարցնում»: Ասուլիսին ներկա ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը, բնականաբար, համաձայն չէր նրա հետ. «Մենք ինքներս ենք ընտրել ժողովրդավարության ուղին: Սահմանադրությամբ որոշվեց անցնել խորհրդարանական կառավարման համակարգի, քանի որ դա ավելի ժողովրդավար տարբերակ է: Ես չգիտեմ՝ Սերժ Սարգսյանը կունենա պաշտոն, թե ոչ, բայց նա միշտ կզբաղվի ակտիվ քաղաքականությամբ»: