Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահան Շիրխանյանի պաշտպանին դեռ չեն պատասխանել

Քաղաքականություն
Shirkhanyan-nkar

«Վահան Շիրխանյանը գուցե այնպիսի բան ասի, որը կհետաքրքրի լրատվամիջոցներին»,- ասում է պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատասխանելով հարցին, թե սպասվող ասուլիսում ինչի մասին է ուզում խոսել պարոն Շիրխանյանը։ Կալանավայրում լրատվամիջոցների հետ հանդիպում կազմակերպելու թույլտվություն ստանալու համար Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը դիմել է Քրեակատարողական հիմնարկների վարչություն։ Հանդիպման օրը, սակայն, հայտնի չէ։ «Պատասխանի մասին կհայտարարի պաշտպանը։ Սահմանված ժամկետում դիմումին կպատասխանենք»,- «Ա1+»-ին փոխանցեց ԱՆ ՔԿ հիմնարկների մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։ Նշենք, որ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալը կալանավորված է 2015-ի դեկտեմբերի 21-ից։ Նա կասկածվում է «Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու մեջ»։ Վահան Շիրխանյանը պահվում է «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: