Շարունակվում է «Գյումրու զարգացման հնգամյա ծրագրի» քննարկումը: «ՀԱԿ», «ՀՅԴ», «Գյումրեցու ոգի», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հրավիրվել էին Գյումրու քաղաքապետարան քննարկելու «Քաղաքի զարգացման հնգամյա ծրագրի» նախագծը: Քաղաքական ուժերից քաղաքապետի հետ հանդիպմանը ներկայացել են 2-ը` ՀՅԴ-ն եւ Գյումրեցու ոգին:
Քննարկվել են նախընտրական ծրագրերի կարեւորագույն կետերն ու դրույթները:
Ստեղծված հանձնաժողովների կողմից նշված դրույթներն ուսումնասիրելուց հետո անհրաժեշտության պարագայում դրանք եւս կընդգրկվեն հնգամյա ծրագիր: