Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանը ղեկավարի ԲՀԿ-ն

Քաղաքականություն
Vahe-enfiajyan

ԱԺ ճեպազրույցներին ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձին վերաբերող հարցին, նշեց, որ նա երկար տարիներ քաղաքականության մեջ է եղել, հիմա էլ պատգամավոր է. «Վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ մարդկանց կողմից հայտ ներկայացվեց պայքարելու, նրան վերադարձնելու համար: Գագիկ Ծառուկյանը այն բացառիկ անձն է, որի շուրջ համախմբում եղավ, առաջիկայում ավելի մեծ ու միասնական ուժերով ենք գնալու ու պայքարելու, լուծելու խնդիրները: Նրա անձը մեծ հաշվով անփոխարինելի է»: Ինչպե՞ս կգնահատի Վահե Էնֆիաջյանը Գագիկ Ծառուկյանի պատգամավորական գործունեությունը. «Հարցն ընդհանրական է. առհասարակ ժողովրդի կողքին լինելը, սատարելն է նրա գործունեությունը: ԲՀԿ խմբակցությունը ղեկավարել է անձամբ Գագիկ Ծառուկյանը, եւ խմբակցության օրինաստեղծ գործունեությունը, մեր կողմից հնչող հայտարարությունները, եղել են նրա անմիջական համաձայնությամբ, նա անմասն չի եղել. նա է անձամբ վարել խմբակցության նիստերը, նա է մտածել մեր քաղաքական ուղղությունները ու եղել պատասխանատուն»: Նա նաեւ չբացառեց, որ քաղաքական վերադառնալով՝ Գագիկ Ծառուկյանը ղեկավարի ԲՀԿ-ն: