A
A
Հերքում են «Սասնա ծռեր»-ի անդամի՝ 44 օր հացադուլում գտնվելու փաստը (տեսանյութ)
Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հերքում է այն լուրը, թե «Սասնա ծռեր» խմբի գործով կալանավորվածներից մեկը 44 օր գտնվել է հացադուլի մեջ եւ քաշը հասել է 30 կգ-ի: «Իրականությանը չի համապատասխանում»,- «Ա1+»-ին ասաց Գոռ Ղլեչյանը: Հիշեցնենք, որ այսօր այդ մասին հայտարարել էր «Սասնա ծռեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Եղիշե Պետրոսյանը՝ նշելով, որ նրան որեւէ իրավաբանական օժանդակություն չի ցուցաբերվել: Իսկ հիմա փորձում են ճշտել, թե ով է նա: Ըստ Եղիշե Պետրոսյանի՝ դա այդքան էլ հեշտ չէ, քանի որ ընտանիքի անդամներին չեն թույլ տալիս նրանց տեսակցել: