Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձմռան վառելափայտի բաժանման մեկնարկը տրված է. «Շիրակ կենտրոն»

Հասարակություն
1-27

Ձմռան ամիսներին տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար վառելիքի հայթայթման վայրեր դառնում ենհիմնականում աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Վառարաններն են նետում ձեռքերն ընկած իրերը` պլաստիկ շշեր, թուղթ,հնամաշ շորեր և կոշիկներ, անվադողեր, ինչի պատճառով տնակային ավաններում ձմռան ամիսներին ծխնելույզներից թափվող ծխից կարելի էշնչահեղձ լինել: Տնակային ավաններում բնակվող ընտանիքների համար մի իսկական փրկօղակ է դարձել վառելափայտի տրամադրման «Շիրակ կենտրոնի»ամենամյա բարեգործական ձեռնարկը: 2 Այս տարի  սոցիալապես անապահով ընտանիքներին վառելափայտի տրամադրման ամենամյա բարեգործական ձեռնարկը կրում է՝ «Ձմռանվառելափայտ դոմիկներում բնակվող 1000 ընտանիքներին»  խորագիրը: «Շիրակ կենտրոնի» գործընկերներն ու հովանավորները  արդեն իսկ սկսել են աջակցություն ցուցաբերում բարեգործական ձեռնարկին,  իսկ ՀՀ կառավարության բարեգործական հանձնաժողովը այն ճանաչել է որպես բարեգործական ծրագիր: 3 Վերջում  նշենք, որ թեև ամբողջ ամռան ընթացքում  «Շիրակ կենտրոնը» տասնյակ քանդված դոմիկներից առաջացած զգալի քանակության փայտանյութը բաժանեց տնակներում բնակվող  ընտանիքներին, սակայն  գրեթե բոլոր ընտանիքները այն օգտագործել են ամռան ընթացքում՝ կերակուր և պահածոներ պատրաստելու նպատակով: 4