Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի պատանի շախմատիստներն առայժմ ստվերում են

Սպորտ
sport-chess-junior-22.10.

  Աջարիայի մայրաքաղաք Բաթումում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում մեր պատվիրակներն առայժմ համեստ արդյունքներ են ցույց տալիս: Պատանի շախմատիստներից համեմատաբար հաջող են հանդես գալիս 12-ամյա Մամիկոն Ղարիբյանը եւ 8-ամյա Նիկոլայ Հովյանը, որոնք վեց տուրից հետո վաստակել են 4-ական միավոր եւ դեռեւս հավակնում են մրցանակային տեղերի: Իսկ ահա մյուսները բավական ետ են մնացել եւ մեդալ նվաճելու համար պետք է հաղթեն մնացած հինգ տուրերում, ինչը իրատեսական չէ թույլ մեկնարկից հետո: Աղջիկներից լավագույն արդյունք ունի 12-ամյա Մարիամ Մկրտչյանը, որը 5 միավոր ունի իր ակտիվում եւ ընդամենը կես քայլով է զիջում այդ խմբի առաջատարին: Մեր մնացած աղջիկները բավական հետ են մնում առաջատարներից եւ դժվար թե կարողանան միջամտել նրանց պայքարին: Առաջնությունում այսօր հանգստյան օր է, որից հետո առանց ընդմիջման կկայանան մնացած հինգ տուրերը: Դրանք անչափ կարեւոր նշանակություն ունեն հատկապես մեդալի հավակնորդների համար, քանի որ նրանք անընդհատ հանդիպելու է իրենց հիմնական մրցակիցների հետ, ուստի յուրաքանչյուր միավորի վաստակումն ու կորուստը բախտորոշ է լինելու: