Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը՝ հանրաքվեով. Ուորլիք (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
warlick1

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր Երևանում չի բացառել, որ առաջիկայում կլինի Սարգսյան-Ալիեւ հանդիպում: «Կարծում եմ՝ առաջիկայում նախագահներն առիթ կունենան հանդիպելու: Հանդիպման կոնկրետ օր չկա, բայց ցանկացած պահի, երբ նախագահները պատրաստ լինեն, կկազմակերպենք»: Ուորլիքը նշում է՝ բանակցությունների սեղանին քննարկվող հարցերից առաջնայինը կարգավիճակի հարցն է. «ԼՂ կարգավիճակի հարցը կարեւոր տարրերից մեկն է, որը կա բանակցությունների սեղանին: Այն կարող է մեկնաբանությունների տեղիք տալ, բայց մենք խոսում ենք վերջնական տարբերակի՝ հանրաքվեի մասին»: Ամերիկացի համանախագահը ողջունում է Իլհամ Ալիևի քայլը, որ քննարկում է սկսել ԼՂ կարգավիճակի հարցի վերաբերյալ: «Բոլորս պետք է ողջունենք եւ անկեղծ քննարկում ծավալենք ԼՂ կարգավիճակի վերաբերյալ: Կողմերի դիրքորոշումները կարող են նույնական չլինել, բայց կարեւոր է այդ հարցերը ներկայացնել հասարակության դատին՝ Ադրբեջանում եւ Հայաստանում: Ողջունում ենք Ալիեւի այդ հայտարարությունը՝ ոչ նրա համար, որ դա վերջին խոսք է, այլ նա համար, որ նա այդ հարցը քննարկման թեմա է դարձնում»: