Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էվերեստը կորցրեց իր առաջին դստերը

Սպորտ
sport-everest-24.10.

Յունկո Տաբեյը, որն աշխարհի ամենաբարձր գագաթը բարձրացած առաջին կին լեռնագացն է, այսօր մահացել է 77 տարեկան հասակում: Ինչպես նշում են ճապոնական լրատվամիջոցները, անվանի լեռնագնացը երկար ժամանակ ծանր հիվանդ էր եւ գամված էր անկողնում: Յունկո Տաբեյը եղել է կին լեռնագնացների առաջին խմբի անդամը, որը 1975 թվականին արշավախումբ  է կազմակերպել դեպի 8848մ բարձրություն ունեցող Էվերեստի գագաթ: 1992 թվականին ճապոնուհին առաջինը հաղթահարել է վեց մայրցամաքների ամենաբարձր լեռնագագաթները: Յունկո Տաբեյը իր հուշերում գրել է, որ աշխարհի ամենաբարձր գագաթը հաղթահարելուց հետո, Ճապոնիայում տղամարդիկ իսկական բողոքի ալիք են բարձրացրել՝ նշելով, որ կանայք չպետք է զբաղվեն լեռնագնացությամբ, քանի որ նրանց հիմնական միսիան ընտանիք կազմելն է ու երեխա պահելը: