Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մալթայից Լիբիա ուղևորվող օդանավը կործանվել է

Հասարակություն
aaa-1

Մալթայի օդանավակայանից թռիչք իրականացրած թեթև մարդատար օդանավը կործանվել է օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց: Ինքնաթիռում գտնվող բոլոր 5 ուղևորները մահացել են. հատնում է Independent-ը: Ինքնաթիռը ուղևորվում էր Լիբիա: Զոհերի քաղաքացիության մասին տեղեկություններ դեռևս չկան: Տեղական լրատվամիջոցները նախապես նշել էին, որ ինքնաթիռը տեղափոխում էր ԵՄ աշխատակիցների, սակայն ավելի ուշ մամլո խոսնակը հայտնել է, որ անձնակազմի ներկայացուցիչներ չեն եղել ինքնաթիռում: Տեսանյութը՝ այստեղ