Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդուարդ Շարմազանովը ընդունում է՝ կոռուպցիա կա եւ կա վերեւներում (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov-2

ԲՀԿ խմբակցության ղեկավար Լյովա Խաչատրյանը չգիտի պատասխանատվության որեւէ մեխանիզմ, որ պետք է տարածվի Կարեն Կարապետյանի եւ նրա կառավարության վրա, եթե հանկարծ նրանք նույնպես ձախողվեն. «Մեզ մոտ ոչ մեկ այլ պատասխան նույնիսկ բացահայտ թալանի համար ոչ ոք չի տվել մինչեւ այսօր: Իսկ ծրագիրը չկատարելու համար ի՞նչ պատասխան պիտի տա՝ հրաժարական»: Քրեական պատասխանատվությունը Կարեն Կարապետյանի եւ նրա կառավարության հանդեպ բացառվում է: Ծրագիրը չկատարելը քրեական հանցակազմ չի ունենում: Բայց կարելի է օրենքով արգելել նրան պետական պաշտոն զբաղեցնել ձախողման համար. «Բոլոր այն խախտումները, որ գոյություն ունեն ու շարունակվում են, բոլորը թույլատրված են միգուցե»: Բայց ինչու՞ պիտի իր գործունեության մեջ ձախողված կառավարությունը պատասխան տա,-հարցնում է հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը: Նկատեցինք՝ դե թեկուզ անօրինական հարստացման համար. «Եթե ինքը հարուստ է, դրա համար մեղավո՞ր է: Ոչ, մենք ենք ստեղծել էդ հասարակարգը»: Էդուարդ Շարմազանովը ընդունում է՝ կոռուպցիա կա եւ կա վերեւներում. «Հիմա եթե ես կանգնեմ ասեմ՝ մեր երկրում ապօրինի հարստացած պաշտոնյաներ չեն եղել... Ես նման փաստերի կոնկրետ չեմ տիրապետում, բայց չեմ էլ կարող ժխտել»: Ինչու՞ ուրեմն հեռացող կառավարությունները պատասխան չեն տալիս այն բանի համար, որ պաշտոնն օգտագործում են հարստանալու նպատակով. «Ընդեղ օրենքի բացեր կան, էլի, ցավդ տանեմ: Մենք պարզ խոսենք, հիմի ինքը կասի՝ հորոխպորս տղեն,-ես չգիտեմ,-բոնուս ա շահել, տվել ա»: Պարոն Շարմազանովը նկատում է՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին ոչ թե պետք է խոսել, այլ՝ աստիճանաբար ընթանալ առաջ. «Ես ոչ տալու հետ կապ ունեմ, վերցնելու հետ կապ ունեմ, կոռուպցիայից էլ կիլոմետրերով հեռու եմ»: Հիշեցնենք, որ Էդուարդ Շարմազանովի եղբայրը՝ Էրիկ Շարմազանովը, մի քանի տարի զբաղեցնում էր Վանաձորի Ոստիկանության Տարոնի բաժնի պետի պաշտոնը, որից, որոշ տեղեկություններով, նրան հեռացրեցին հոգեւորականի ծեծը չկանխելու պատճառով: Սակայն անմիջապես հետո ոստիկանության պետը նրան նշանակեց Գուգարքի բաժնի պետ: Ավելին, տեղեկություններ կան, որ Էրիկ Շարմազանովը կնշանակվի Լոռու մարզի ոստիկանապետ: