Հայաստանի կանանց ֆուտբոլի մրցաշարերին կմասնակցեն 9 թիմեր
Հոկտեմբերի 22-ին կմեկնարկի Հայաստանի կանանց ֆուտբոլի 2016-2017թթ խաղաշրջանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ա խմբի մրցաշարին այս անգամ կմասնակցեն 4 թիմեր՝ Երեւան Լ.Հ., Վանաձոր Ջ.Ե., Գյումրի-1 եւ ԱՖԴ-Հոմենենմեն: Այն կանցկացվի շրջանաձեւ մրցակարգով, 4 շրջանով՝ 2016թ հոկտեմբերից մինչեւ 2017թ մայիս: Հոկտեմբերի 23-ին կմեկնարկի նաեւ Բ խմբի մրցաշարը: Դրան կմասնակցեն 5 թիմեր՝ Երեւան Գ.Մ., Հրազդան Ա.Հ., Արմավիր Ս.Ա., Գյումրի-2, Գորիս-2: Մրցաշարը կանցկացվի օլիմպիական համակարգով, երկու փուլով: Առաջին փուլը տեղի կունենա 2016թ հոկտեմբեր-նոյեմբեր, երկրորդը՝ 2017թ ապրիլ-մայիսին ամիսներին: Ա խմբի մրցաշարի վերջին տեղը գրաված թիմը 2017-2018թթ մրցաշրջանը կանցկացնի Բ խմբում, իսկ Բ խմբի հաղթող թիմը մյուս մրցաշրջանից հանդես կգա Ա խմբում: