Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը շարունակում է հեռանալ առաջատարներից

Սպորտ
sport-fifa-armenia

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հրապարակած հոկտեմբերի վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 125-րդ տեղը: Նախորդ ամսվա համեմատ մեր թիմը նահանջել է 13 աստիճանով: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն իր վերջին երկու խաղերում պարտվել էր Ռումինիայի (0:5) եւ Լեհաստանի (1:2) ազգային թիմերին: Դ դեպ, չնայած ռումինացիները նահանջել են երկու տեղով, չնայած Երեւանում խոշոր հաշվով հաղթանակ են տարել: Լեհաստանի հավաքականը առաջադիմել է եւ այժմ զբաղեցնում է 15-րդ տեղը: Իսկ ահա մեր թիմի առաջիկա մրցակիցը՝ Մոնտենեգրոյի ընտրանին, պարզապես ֆանտաստիկ առաջընթաց է ապրել՝ միանգամից բարելավելով իր դիրքը 49 աստիճանով: ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Արգենտինայի հավաքականը, որին հաջորդում են Գերմանիայի եւ Բրազիլիայի ընտրանիները: