Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

18-րդ դարից պետք է գանք-հասնենք 21-րդ դար. գյուղնախարար (տեսանյութ)

Տնտեսություն
ignati-kar

Նոր տեխնոլոգիաներ, ինտենսիվ այգիներ, ջերմոցներ, ֆերմաներ, կոոպերացիաների և ֆերմերային տնտեսությունների խոշորացում. այսպես է պատկերացնում գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը գյուղատնտեսության ոլորտի զարգացումը: Նախարարը չհերքեց, որ գյուղատնտեսական տեխնիկայի մասով շատ բաց տեղեր կան. «Պետք է դրամաշնորհներ հայթայթենք, որպեսզի գյուտեխնիկան ներմուծենք և բաժանենք գյուղացիներին»: Հայաստանում գյուղատնտեսությունն աշխատում է 18-րդ դարի տեխնոլոգիաներով, ինչպե՞ս պետք է այդ ռեսուրսներով զարգանա գյուղատնտեսությունը հարցին Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Գյուղացիներն իրենց հերթին, կառավարությունն իր հերթին, ներդրողներն ու բիզնեսով զբաղվողներն իրենց հերթին,  պետք է բոլորը միանան, որպեսզի էդ 18-րդ դարից գանք հասնենք 21-րդ դար: Դա երկար ճանապարհ է: Շատ խնդիրներ կան, շատ միջոցներ են անհրաժեշտ, որոնք, այո, այսօր չունենք, որպեսզի այդ ամբողջը մեկ օրում ներդնենք և զարգացնենք: Քայլ առ քայլ պետք է անենք»: Անդրադառնալով կարտոֆիլի գնման ցածր գների վերաբերյալ հայտարարությանը, Իգնատի Առաքելյանն ասաց, որ երեկ հանդիպել է կարտոֆիլագործների հետ. «Այնքան էլ այնպես չէ, ինչպես ներկայացվում է: Կան միջնորդներ, որոնք գնում են ցածր գնով, եւ առաջարկ է արվել, որպեսզի ֆերմերներն իրենք միանան, ստեղծեն իրենց միավորումը և իրենք մատակարարեն պաշտպանության նախարարությանն ավելի բարձր գնով, ինչին որոշ ֆերմերներն ասացին՝ եթե այդպես լինի, մեզ ձեռք չի տա, որովհետև մենք չենք տեղավորվի այդ գների մեջ»: Մանրամասները՝ տեսանյութում