Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չֆիքսվել օլիգարխների վրա (տեսանյութ)

Տնտեսություն
finnax

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը չի կարծում, որ Հայաստանի տնտեսությանն աղետ է սպասվում: Ճշտմանը, թե անգամ մտահոգությո՞ւն էլ չունի, նա պատասխանեց. «Մտահոգությունն այն է, որ մենք ունենք գլոբալ տնտեսությունում արտաքին հատվածից ներթափանցող բացասական շրջադարձ: Դա տեղի է ունեցել 2014 թվականից, իսկ ապագային նայելով, մենք բնականաբար պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի մտցնենք հարկաբյուջետային կայունություն: Դա նշանակում է, որ պարտքը աստիճանաբար պետք է մեղմվի, աճի տեմպերը պետք է մեղմվեն»: Հիշեցնենք, որ տնտեսական աղետի մասին օրեր առաջ խոսել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա նշել էր, որ մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված դեֆոլտ բարեհունչ անվան տակ: Ի՞նչ է նոր նախարարը անելու օլիգարխների դեմ պայքարելու հարցում: Վարդան Արամյանը հորդորում է չֆիքսվել նրանց վրա. «Դուք ոչ թե պետք է ֆիքսֆեք օլիգարխների վրա, այլ համընդհանուր հարկային արդարության վրա եւ սկզբունքների վրա: Հիմնական կարգավորումը պետք է կայանա նրանում, որպեսզի դու ստեղծես արդար մրցակցության  համակարգեր, եւ այն տնտեսվարողը, որն  ունի գերիշխող դիրք, չկարողանա այդ գերիշխող դիրքը չարաշահել: Սա է կարեւորը»: