A
A
«Աղքատությունը կկրճատվի աշխատելով, աշխատավարձ ստանալով» (տեսանյութ)
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում Գործադիր մարմնի ծրագրի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցերին ի պատասխան, որոնք վերաբերում էին ներդրումների ու աղքատության կրճատմանը, վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ներդրումները մեր երկրում քիչ են, քանի որ ռիսկայնությունը բարձր է՝ փող դնելու համար, մաքսային, հարկային մարմինների ոչ լիարժեք աշխատանքն է պատճառը, փոքր երկիր լինելը, պատերազմական վիճակը, լոգիստիկան»: Ինչ վերաբերում է աղքատության կրճատմանը, ապա վարչապետի դեղատոմսը մեկն է. «Դրա համար պետք է ստեղծել աշխատատեղեր: Աղքատությունը կկրճատվի աշխատելով, աշխատավարձ ստանալով, իսկ դրա համար ի՞նչ է պետք անել....»,- հռետորական հարց ուղղեց վարչապետը՝ ձեռքը վեր բարձրացնելով, ապա ավարտեց միտքը. «Շնորհակալություն»: