Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նա մշակութային գործիչների հետ նրբորեն հարաբերվելու փորձ ունի»

Քաղաքականություն
karen-karapetyan-10

Մշակույթի նախարարությունն աշխատակազմի նոր ղեկավար պետք է ունենա: Այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը եւ առաջարկեց այդ պաշտոնում նշանակել Սամվել Մուրադյանին. Նախարարը նշեց, որ Սամվել Մուրադյանը մշակույթի ոլորտի հետ առնչություն ունեցող անձ է. «Նա մշակութային գործիչների հետ նրբորեն  հարաբերվելու փորձ ունի»: Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Գագիկ Հայրապետյանը նշանակվեց  Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար: Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց նորանշանակ աշխատակազմի ղեկավարներն եւ մաղթեց արդյունավետ աշխատանք: